

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև այսօր հեռախոսազրույց է կայացել։
Զրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Բայրամովը իր գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ «Հայաստանի կողմից տարածվող լարված հումանիտար իրավիճակի և շրջափակման մասին պնդումներն անհիմն են»։
Նրա խոսքով՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը Լաչինի միջանցքի հետ համաժամանակյա օգտագործելու Ադրբեջանի առաջարկի մերժումը «Հայաստանի և Ղարաբաղի անօրինական վարչակարգի կողմից ապացուցում է, որ հումանիտար ճգնաժամի մասին պնդումները կեղծ են»:
Բայրամովը նշել է, որ «Հայաստանի սադրիչ գործողությունները՝ ներառյալ Ադրբեջանի տարածքներից հայկական զինված ուժերը դուրս չբերելը, խոչընդոտում են խաղաղության հաստատման ջանքերին և սպառնալիքների աղբյուր են»։
Զրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ ևս:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…