Լրահոս 24/7

Այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին. Արցախի նախագահ

Սեպտեմբերի 9-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ հատուկ նիստ, որտեղ Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը:

Արցախի Հանրապետության Սահմանադրության 168.1 հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1 հոդվածի համաձայն հատուկ նիստ է հրավիրվել Հանրապետության նախագահի ընտրության հարցով: Այն վարել է ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը:

Նա տեղեկացրել է, որ սահմանված կարգով և ժամկետում խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ»,«Արդարություն», «Հայ Հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների կողմից հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվել Սամվել Սերգեյի Շահրամանյանը:

Ելույթ են ունեցել թեկնածու առաջադրած խմբակցությունների ղեկավարները:«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը և նշել է, որ այդ որոշմանն են հանգել թեկնածուի հետ հանդիպումից ու նրա ծրագրին ծանոթանալուց հետո:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը երկրի ղեկավարի համար առանձնացնելով որոշում կայացնելու ընդունակությունը, ազնվությունը,պարկեշտությունն ու պետական համակարգի փորձը՝ նշել է, որ Սամվել Շահրամանյանը այդ հատկանիշների կրողն է:

«Դաշնակցությունը կիսում է նրա տեսլականը Արցախի ապագայի վերաբերյալ»,- ասել է Մոսիյանը:

«Մեր խնդիրը պետական համակարգը ամուր պահելն է»,- իր ելույթում ասել է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ այս օրերին համախմբվելու բացառիկ հնարավորություն ունենք: Նա կուսակցական ու հատվածային շահերից վեր կանգնելու կոչ է արել:

Հարցադրումներով հանդես են եկել պատգամավորներ Արամայիս Աղաբեկյանն ու Կարեն Հովհաննիսյանը:

Այնուհետև ելույթ է ունեցել նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը:

Նա կարևորել է նախագահի ինստիտուտը առկա մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից ու երկրի ղեկավարի հատկանիշներից ընդգծել է իրականության սթափ գնահատումն ու պատրանքներից զերծ մնալը:

Ծրագրային դրույթներից թեկնածուն առանձնացրել է պետականության ամրապնդումը, ներքին կայունության հաստատումը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, օրինականության ու կարգ ու կանոնի հաստատումը:

Սամվել Շահրամանյաննանդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին, Ադրբեջանի վարած քաղաքականությանը, Արցախ-Հայաստան հարաբերություններին:

«Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին:

Բանակցություններ պետք է լինեն, ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ», -ասել է նախագահի թեկնածուն :

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

16 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

18 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

19 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

21 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

21 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

22 hours ago