Լրահոս

«Հայաստան» խմբակցությունը լիարժեք զորակցելու է ԱՀ նոր նախագահին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին․

«Մեծարգո պարոն Շահրամանյան, շնորհավորում ենք Արցախի Հանրապետության համար այս ճակատագրական փուլում ԱՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Այսօր անասելի պատասխանատու, դժվար ու նաեւ պարտավորեցնող է իր ինքնորոշման, պետականության կայացման եւ արտաքին թշնամուն դիմագրավելու ու ներքին մարտահրավերները պատվով լուծելու հրամայականի պայմաններում Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելը։

Մաղթում ենք Ձեզ վճռականություն, կամք, իմաստնություն, ողջախոհություն այս դժվարին առաքելությունն իրականացնելու գործում։

Վստահ ենք, որ հասարակական եւ քաղաքական համախմբմամբ, իշխանության բոլոր ճյուղերի հետ համատեղ աշխատանքով, կամքով ու վճռականությամբ կապահովեք Արցախի Հանրապետության լիարժեք կենսագործունեությունը իր իրավունքների համար դժվարին աշխատանքում։

Վստահեցնում ենք, որ մեր խմբակցությունը, իր ստանձնած պատասխանատվության ամբողջական ծավալով շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության եւ արցախահայության կողքին, լիարժեք զորակցելու է Արցախի իշխանություններին եւ Ձեզ այս դժվարին փուլը հաղթահարելու ու Արցախ աշխարհը խաղաղ ու բարեկեցիկ կյանք վերադարձնելու պայքարում»։

Թիվ 1

Recent Posts

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

14 minutes ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

16 minutes ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

1 hour ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

18 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

19 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

21 hours ago