Լրահոս 24/7

Աղդամի ճանապարհով ՌԴ օգնությունը Արցախին միջանկյալ լուծում է, ինչո՞ւ․ Հայրապետյան

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ռուսական Կարմիր Խաչը ուտելիքներով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով բարձվել է ՌԴ –ի տարածքում ու հիմա Ադրբեջանի տարածքով շարժվում է դեպի Աղդամ:

Կարելի է ենթադրել, որ Աղդամից թույլ են տալու ռուսական ապրանքները մտնեն Արցախ: Դրանից հետո Ադրբեջանը հավանաբար խոստացել է բացել Լաչինի միջանցքը:

Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Իմ տպավորությամբ, սա միջանկյալ լուծում է, վստահորեն առաջարկվել է ռուսական կողմից ու ընդունվել Ադրբեջանի ու Արցախի կողմից:

Փաստացի, Արցախը չի ընդունում ադրբեջանական ապրանք, ներս չի թողնում իրենց Կարմիր Մահիկի կազմակերպությանը, բայց արգելապատնեշները քաշում են ռուսական Կարմիր Խաչի ու ՌԴ ապրանքների համար:

Ադրբեջանը դա համարում է ձեռքբերում, Արցախն էլ ցույց է տալիս, որ հավատարիմ մնաց իր դիրքորոշմանը՝ չընդունել ադրբեջանական ապրանք:Հուսամ՝ հետո իսկապես կբացվի Լաչինի միջանցքը:

Այդուհանդերձ, դառը փորձը ցույց է տալիս, որ «սատանան դետալների» մեջ է: Մնում է հույս ունենալ, որ ամեն կետ պայմանավորվել են հստակ ու Ադրբեջանը վերջում հետ չի կանգնի իր խոստումներից»:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…

15 minutes ago

Պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է․ Փաշինյան

2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…

2 hours ago

Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի․ Նաթան արքեպիսկոպոս

Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…

2 hours ago

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

3 hours ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

20 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

21 hours ago