Լրահոս 24/7

Ա. Հարությունյանը հրաժարական տվեց, երբ հայտնի դարձավ Պուտին-Էրդողան բանակցությունների օրը. Աթանեսյան

«Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, երբ հայտնի դարձավ Պուտին-Էրդողան բանակցությունների օրը, որից հետո հայ-ադրբեջանական սահմանին եւ Արցախի շուրջ իրավիճակը կտրուկ սրվեց»,-այս մասին գրել է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

«Սեպտեմբերի 6-ին Եվրամիության Նախարարների կոմիտեն քննարկեց Լեռնային Ղարաբաղում իրավիճակը եւ հանդես եկավ Լաչինի միջանցքը անհապաղ բացելու կոչով:

Օրերս հայտնի դարձավ, որ նույն հարցով դեռեւս սեպտեմբերի 1-ին,-ուշադրություն՝ դա Արայիկ Հարությունյանի պաշտոնական հրաժարականի օրն է,- Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: Դրան հաջորդեց ՌԴ ԱԳՆ հատուկ բանագնաց Խովաեւի՝ մեկ շաբաթվա ընացքում Իլհամ Ալիեւի հետ երկրորդ հանդիպումը:

Նույն օրը Ստեփանակերտի ,,քաղաքական կոնսիլիումը,, որոշեց նախագահի միասնական թեկնածու առաջադրել Սամվել Շահրամանյանին եւ ոչ մի ձեւով թույլ չտալ, որ Սամվել Բաբայանը նախագահի թեկնածու առաջադրվի:

Այս գործընթացները տեղի ունեցան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում ,,Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը,, հարցով լսումների մասին պաշտոնական տեղեկատվության համապատկերին:

Այսօր Արցախի Ազգային ժողովը Սամվել Շահրամանյանին ընտրեց նախագահ: Եթե վաղը կամ մյուս օրը միաժամանակ բացվի Լաչինի եւ Աղդամի ճանապարհը, ապա ԱՄՆ Սենատում լսումներ, ամենայն հավանականությամբ, չեն կայանա: Ի՞նչ իմաստ ունի միջամտել մի իրավիճակի, երբ ներգրավված կողմերի միջեւ ամենասկզբունքային հարցում համաձայնություն արդեն ձեռք է բերվել:

Կործանվողների փրկությունն իրենց գործն է: Ամենեւին էլ պատահական զուգադիպություն չէ, որ Հայաստանի վարչապետը Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցներ է ունենում Արցախում նոր նախագահի ընտրության օրով»,- գրել է նա:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

14 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

16 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

17 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

19 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

20 hours ago