Հասարակություն

Նոր էլեկտրոավտոբուսը Երևանում է. վաղը դուրս կգա երթուղի

Առաջին էլեկտրոավտոբուսն արդեն Երևանում է և վաղը դուրս կգա երթուղի. հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին։

Նոր ավտոբուսը կլինի չինական «BYD» մակնիշի։ 

«Կոնկրետ մակնիշը չգիտենք, բայց պլանավորում ենք մրցույթ իրականացնել, որպեսզի ներմուծենք ևս 250 էլեկտրոավտոբուս, որոնք կփոխարինեն արդեն երկար ժամանակ օգտագործվող «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին և նաև այն մանուշակագույն ավտոբուսներին, որոնք շարժակազմի՝ նվազ լինելու պատճառով դեռևս շարունակում են ոչ պատշաճ ծառայություն մատուցել քաղաքի բնակիչներին»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը։ 

Նա ընդգծել է, որ արդյունքում տրանսպորտի և՛ որակը կլավանա, և քանակը կավելանա, և՛ հարմարավետությունը կմեծանա․ «Ամենակարևորը՝ մենք շարունակում ենք «կանաչ» տրանսպորտ ներմուծել, որը մեր կարևոր հանձնառություններից մեկն է»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

15 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

15 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

15 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

16 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

16 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

17 hours ago