Լրահոս 24/7

Մեր առանցքային կետն է Երևանի միանալը «Երեխակենտրոն քաղաքների նախաձեռնությանը»

Մեր նախընտրական ծրագրի առանցքային կետ է Երևանի միանալը «Երեխակենտրոն քաղաքների նախաձեռնությանը (Child Friendly Cities)»։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Դավիթ Մարգարյանը․

«Նախորդ անգամ խոսելով մատչելի և հարմար մանկական խաղահրապարակների մասին՝ նշեցի, որ դրանց կառուցումը մաս է կազմում շատ ավելի մեծ գաղափարի և արժեքային հենքի, որը կներկայացնեմ այսօր։

Մեր նախընտրական ծրագրի առանցքային կետ է Երևանի միանալը «Երեխակենտրոն քաղաքների նախաձեռնությանը (Child Friendly Cities)», որն աջակցում է տեղական իշխանություններին ապահովել երեխաների համար այնպիսի քաղաքային միջավայր, որտեղ նրանք կկարողանան ազատ, ապահով և ազատ տեղաշարժվել, իրացնել իրենց իրավունքներն ու վայելել մանկությունը։ Այն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գլխավորած նախաձեռնությունն է՝ հիմքում ունենալով Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի դրույթները, որը մեր հանրապետությունը վավերացրել է դեռ 1992 թվականին։

Երեխակենտրոն Երևանը նշանակում է ունենալ անվտանգ և մատչելի փողոցներ, կանաչ տարածքներ և մատչելի խաղահրապարակներ, անվտանգ և հարմար հասարակական տրանսպորտ, երեխակենտրոն քաղաքային պլանավորում, որակյալ կրթություն, երթևեկության անվտանգություն, հասանելի ու որակյալ առողջապահություն և սոցիալական ծառայություններ, ներառական և համընդհանուր դիզայն, մաքուր և առողջ արտաքին միջավայր, մշակութային, սպորտային և ժամանցի տարատեսակ միջոցառումներ և շատ ու շատ այլ կարևոր բաղադրիչներ։

Հատկապես վերջին տարիների քաղաքաշինական բարբարոսությունը, որ տեղի է ունենում Երևանում, էլ ավելի է սրում իրավիճակը։

Մայթերի զավթումը մասնավոր բիզնեսի կողմից, դրանց անբարեկարգ վիճակն ու կատարյալ անհարմարությունը գրեթե տեղ չեն թողել մեր քաղաքում, որտեղ ծնողները կարող են իրենց երեխաների հետ մանկասայլակով հանգիստ զբոսնել և անդադար չմտածել, թե հաջորդ 10-20 մետրը հատկապես որ հետագծով պետք է շարժվեն, ինչպես հաղթահարեն մայթերի բարձր ու ցածր աստիճանները։

Երեխաների համար և երեխաներին հարմար միջավայրի կառուցումը առաջին հերթին արժեք է մեզ համար, այլ ոչ թե ամեն գնով բարեկարգման իմիտացիա ստեղծելու մոլուցք կամ բակային տարածքները քաղաքապետի իշխանական թեկնածուի այցից առաջ հապճեպ ներկոտելու հրամայական։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

14 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

15 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

17 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

18 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

20 hours ago