Լրահոս 24/7

Բաքուն բողոքի նոտա է հղել Արգենտինային

Այսօր Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել այդ երկրում Արգենտինայի դեսպան Մարիանխելես Բելլուշին։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ դիվանագետին բողոքի նոտա է հանձնվել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հայտարարության հետ կապված։

«Այն ժամանակ, երբ Արևելյան Եվրոպան պատերազմի մեջ է, կան այլ դաժան հակամարտություններ, որոնք նվազ հանրային ուշադրություն են գրավում, բայց նույնքան ցավոտ են։

Օրինակ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հումանիտար ճգնաժամ է առաջացնում», – սեպտեմբերի 9-ին Նյու Դելիում «Մեծ քսանյակի» անդամ երկրների առաջնորդների հավաքին հայտարարել է նախագահ Ֆերնանդեսը»։

Պաշտոնական Բաքուն Արգենտինայի դեսպանին հորդորել է «ձեռնպահ մնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարություններից»։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

16 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

17 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

19 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

20 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

20 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

21 hours ago