Լրահոս 24/7

Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենչ Հիլի հետ

Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ֆրենչ Հիլի հետ (Արկանզաս, հանրապետական)։

Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Լաչինի միջանցքի ալգելափակման արդյունքում ԼՂ-ում հումանիտար իրավիճակը, ԼՂ-ին հումանիտար աջակցության խոչընդոտները, շեշտել օգնության անհապաղ տրամադրման անհրաժեշտությունը։

Կողմերը քննարկել են նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։

Դեսպանի կողմից ընդգծվել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման, ինչպես նաև ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման և ապահովման հրամայականը։

Թիվ 1

Recent Posts

Հարիսի նախընտրական շտաբը դրամահավաքի ռեկորդ է սահմանել

ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու Քամալա Հարիսի նախընտրական շտաբը նախընտրական քարոզարշավի շրջանակներում…

1 min ago

Վարչապետի խորհրդականը կմեկնի Թուրքմենստան

Վարչապետի խորհրդարական Արտաշես Թումանյանը կգործուղվի Թուրքմենստան։ Նա հոկտեմբերի 21-27-ը Աշգաբադում կմասնակցի «Թուրքմենստանի նավթ և գազ…

21 mins ago

Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին

Սահմանվել են անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները: ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Ճանապարհային երթևեկության անվտանգության…

39 mins ago

«Վրացական երազանքի» 81 պատգամավոր ստորագրել է նախագահի իմպիչմենտի պահանջով փաստաթուղթը

Այսօր Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության 81 պատգամավոր ստորագրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի պահանջով…

54 mins ago

Կանոնակարգի հաստատումը ռիսկի նվազեցման ամենամեծ գործիքն է

Կանոնակարգը ստորագրել ենք օգոստոսի վերջին, հիմա ո՞ր ամիսն է, ինչն ենք շտապում: Եթե մենք կավարտենք,…

1 hour ago