

Ադրբեջանն սկսել է զորքերի կուտակում Հայաստանի սահմանի երկայնքով։ Այս մասին «Politico Europe» պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ-ն նույնպես պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի պաշտպանական նպատակներով, բայց, կարծում եմ, ՀՀ-ում ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը կարող է արձանագրել, որ ՀՀ-ն ամենևին էսկալացիայի մտադրություն չունի, և Ադրբեջանն է սկսել իր կենտրոնական զորքերի դուրսբերումը ՀՀ սահմանի և ԼՂ շփման գծի երկայնքով»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նման իրավիճակում հնարավոր չէ բացառել էսկալացիայի սցենարը։ «Բանակցային գործընթացքում շատ լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել։ Եթե փորձենք այդ իրադարձությունների լրջության պիկն արձանագրել, դա Ադրբեջանի և Հայաստանի ձեռք բերած պայմանավորվածություններն են, որ մեր երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունները»,- նշել է վարչապետը։
Փաշինյանն ասել է, որ այս պայմանավորվածությունը կարելի է համարել խաղաղության անկյունաքար, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանը հրապարակային վերահաստատել է և վերահաստատում է հավատարմությունն այդ պայմանավորվածությանը, իսկ Ադրբեջանի դիրքորոշումն այս առումով այնքան էլ պարզ չէ։
«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…
Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…