

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում սեպտեմբերի 12-13-ին կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստը։
Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, իրաքյան կողմինը՝ ԻՀ գյուղատնտեսության նախարար Աբբաս Ալ-Մալքին:
«Մեր նպատակն է նիստի ընթացքում Իրաքի գործընկերների հետ մտքեր փոխանակել առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, թվայնացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների շուրջ՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու համար»,- նշել է Վահան Քերոբյանը։
Նիստին քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ առևտրի, գյուղատնտեսության, ֆինանսների, հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության ոլորտներում։
Նիստի արդյունքում՝ իրաքյան կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է նիստի արձանագրությունը։
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…