

Արևմուտքի հետ կամուրջներ կառուցելու անհրաժեշտություն չունենք, որովհետև այդ կամուրջները միշտ էլ տեղում են եղել, «Politico Europe» պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի վաղուց ենք սկսել ռազմավարական երկխոսություն, նախկինում էլ եղել են զորավարժություններ։ «Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասով մենք լիարժեք թափանցիկ ենք։ Մենք առաջնորդվում ենք ՀՀ պետական շահերով։
Հայաստանը շատ լուրջ անվտանգային խնդիրներ ունեցող երկիր է, բայց անվտանգային խնդիրների հասցեագրումը տեսնում ենք ինքնիշխանության և անկախության ամրապնդմամբ»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այն մոդելը, որ խնդիրներ կունենանք հարևանների հետ, մեզ պաշտպանելու համար կհրավիրենք ուրիշներին՝ էական չէ, թե ովքեր են նրանք, դա խոցելի մոդել է։
«Այդ ուրիշները նույնիսկ ցանկության դեպքում կարող է օգնել չկարողանան, ուստի մեր ռազմավարությունն է փորձել այս իրավիճակը կամ արտաքին օգնությունների անհրաժեշտությունից կախված լինելու մակարդակը հնարավորինս նվազեցնել»,- ասել է վարչապետը։
«Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու…
Իրանը պատրաստ է քննարկել փոխզիջումներ՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության հասնելու համար, եթե ամերիկյան կողմը պատրաստ…
«Ադրբեջանական մամուլը էյֆորիայի մեջ է․ բոլոր հիշեցումներում այն հանգամանքն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «ռևանշիստ»…
2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կանգնած էինք պետությունը 1 ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, Արարատում հայտարարել…
Նաթան արք. Հովհաննիսյանհայտնել է, որ եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը կփոխվի։ Քանի որ Գարեգին Բ-ն չի կարողանալու…
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…