Լրահոս 24/7

ՀՀ-ն կրկին պայքարում է երկու ճակատով. Կոնջորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առաջին տարելիցի կապակցությամբ հետևյալ գրառումն է արել.

«Ուղիղ 1 տարի առաջ` այս օրը, Ադրբեջանը ռազմական ագրեսիա սանձազերծեց Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ:

Այդ օրերին Հայաստանի մի շարք համայնքներում նախընտրական քարոզարշավ էր: Ադրբեջանական հարձակումից անմիջապես հետո, հայաստանյան հայտնի շրջանակները, առանց մեկ վայրկյան հապաղելու, ձեռնարկեցին ներքաղաքական լարվածության և ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված հերթական դավադիր հարձակումները: Հայաստանը պայքարում էր երկու ճակատով:

Այս օրերին, Ադրբեջանը ՀՀ սահմանների երկայնքով կրկին կենտրոնացնում է մեծ ծավալի ռազմական տեխնիկա` շարունակելով իր ագրեսիվ հռետորաբանությունը:

Այս օրերին Երևանում կրկին նախընտրական քարոզարշավ է: Այս օրերին, ներհայաստանյան մի շարք ուժեր, կրկին հարձակում են գործում ՀՀ ինքնիշխանության դեմ` սպառնալով Երևանը վերցնել` ընդհուպ արյամբ:

Հայաստանը կրկին պայքարում է երկու ճակատով:

Արտաքին և ներքին այս սպառնալիքների նպատակը` կաթվածահար անել Հայաստանի պետական կյանքը, ներքին կայունությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը:

Իսկ ո՞րը պետք է լինի մեր արձագանքը այս իրավիճակին, սիրելի´ հայրենակիցներ, սիրելի´ երևանցիներ: Ամեն կերպ ամրապնդե´լ մեր ինքնիշխանությունը և պետականությունը, արձանագրե´լ ժողովրդավարական հաղթանակ Երևանում:

Ամրանալ դրսում և ներսում: Ամրանալ ներսում և դրսում: Սա է ճանապարհը ազատության, ինքնիշխանության, պետականության հաղթանակի»:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

14 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

16 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

17 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

19 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

19 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

20 hours ago