Լրահոս 24/7

ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։

Մասնավորապես, նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն և Ա.Հ-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, մեկ միասնական դիտավորությամբ շահադիտական նպատակով միմյանց գործողությունները փոխլրացնելով Ա.Պ.-ի օժանդակությամբ 2023 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական միգրացիան, այն է՝ «Շենգենյան համաձայնության երկրներ» վերջիններիս մուտքի և գտնվելու թույլտվություն ստանալը կազմակերպելու նպատակով նրանցից պահանջել և ստացել են յուրաքանյուրից 5.200-ական ԱՄՆ դոլար գումար:

Այնուհետև, «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով ներկայացվելիք փաթեթներում ներառել են անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրվող, իրավաբանական նշանակության փաստ հաստատող և իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող՝ բանկային շարժի, աշխատավայրի, եկամուտների չափի, մատնահարդարման դասընթացներ անցնելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ, վկայագիր, որոնք հանձնել են վերը նշված անձանց, ովքեր հիշյալ երկրներ մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով դրանք ներկայացրել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավասու մարմին, որոնց հիման վրա նրանց տրվել են համապատասխան արտոնագրեր՝ այդ կերպ՝ հանցավոր խմբի կողմից կեղծ փաստաթղթեր ներկայացնելով կազմակերպվել է մի շարք անձանց անօրինական միգրացիան։

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում և տուրիստական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրում, որոնց արդյունքում հայտնաբերվել են անօրինական միգրացիայի կազմակերպման դիմաց վճարված գումարներ, կնիքներ, ձևաթղթեր, սեփականության իրավունքի վկայականներ, աշխատանքի և բանկային շարժի վերաբերյալ տեղեկանքներ, ինչպես նաև տարբեր անձանց վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել հանցավոր խմբի անդամներից 3-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար, ինչպես նաև անօրինական միգրացիայի կազմակերպման այլ դեպքեր բացահայտելու ուղղությամբ:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

13 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

14 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

16 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

17 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

17 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

18 hours ago