

Մամուլում տարածվում են տեղեկություններ այն մասին, որ Երասխում գործող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանը տեղափոխվել է, և գործունեությունը կծավալի այլ վայրում:
GTB հոլդինգն արձագանքել է Երասխի գործարանի տեղափոխման մասին լուրերին: Մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև.
– Ինչպե՞ս կմեկնաբանեք մետաղաձուլական գործարանի տեղափոխման մասին լուրերը։
– GTB հոլդինգը բազմիցս հայտարարել և տեղեկություններ է տարածել իր կողմից արդեն իսկ իրականացվող և նախատեսվող ներդրումների ու ծրագրերի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է մետաղաձուլարանի կառուցմանը, ինչպես արդեն մի քանի անգամ բարձրաձայնվել է, ներդրումներն իրականցվելու են փուլային՝ հաշվի առնելով արտադրական ծավալների աստիճանական աճն ու շուկայական պահանջներից ելնելով՝ տեսականու հնարավոր բազմազանությունը։ Ոչ մի բան չի տեղափոխվել, չի կասեցվել և չի դադարեցվել։ Երասխն անպայման ունենալու է իր շարունակությունը։ Ինչպես ծրագրված ու նախատեսված էր՝ այն արտադրական պրոցեսի ընդամենը փուլերից մեկն է։ Թե ո՞ր փուլը, թույլ տվեք այս պահին չմանրամասնել։ Ամեն ինչ կտեղեկացվի ժամանակին։
– Բայց այլ վայրերում իրականացնո՞ւմ եք շինարարություն․․․
– Այո, իհարկե, իրականացնում ենք։ Մեր ծրագրերը թեև որոշ չափով գրաֆիկից հետ են ընկել, սակայն իրականացվում են ողջ ծավալով՝ որքանով որ ներում են մեր առկա կարողությունները։ Տարբեր փուլերում և տարբեր ծրագրերում աշխատանքների իրականացումը կախված է մի շարք հանգամանքներից, որոնցից կառանձնացնեինք հատկապես ժամանակային գործոնն ու համապատասխան սարքավորումների ժամանման գրաֆիկը։ Այս կամ այն վայրում իրականացվող աշխատանքների վերաբերյալ ընկերության կողմից որոշումները կայացվում են՝ հիմնականում հաշվի առնելով այդ խնդիրները։
– Այսինքն՝ Երասխը աչքաթող չի՞ արված։
– Ոչ, և մեկ անգամ ևս ոչ։ Ավելին, ընկերությունը շարունակում է և հանձնառու է սահմանային բնակավայրերի, մասնավորապես Երասխ համայնքի աջակցության ծրագրերի իրականացմանը։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…