Լրահոս 24/7

Հռոմի ստատուտը կապ չունի ՌԴ-ին առնչվող իրադարձությունների հետ. Մինասյան

Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, թե Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը միտված է միայն Հայաստանի տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը և ուղղված է միայն Հայաստանի պետական շահին։

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին՝ վավերացման դեպքում Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան ժամանելու դեպքում նրան ձերբակալե՞ն, Մինասյանը նշել է.

«Ստատուտը միջազգային քրեական դատախազական ու դատական համակարգին հնարավորություն է տալիս Հայաստանի հանդեպ իրականացված ռազմական հանցագործությունները քննել, վերհանել․ դա լավ պաշտպանողական քննչական գործիք է, և ափսոս էր, որ մեր պետությունը դրանից չօգտվեր»։

Պուտինին առնչվող հարցի շուրջ նա հայտարարեց, թե իրավական տեսանկյունից այդ հարցը որևէ կապ չունի Հռոմի ստատուտի հարցի հետ.

«Իրավական առումով Հռոմի ստատուտն անպայման վավերացվելու է, այդ նախագծի հաստատումը կառավարության կողմից ու ԱԺ-ի կողմից ընդունումը ոչ մի կապ չունի ՌԴ-ի հետ կապված իրադարձությունների հետ․ դա Հայաստանի պաշտպանական գործիքակազմն է»։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

12 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

14 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

15 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

17 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

17 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

18 hours ago