Գլխավոր
14.09.2023

ԵԽ-ն Ադրբեջանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

ԵԽ-ն Ադրբեջանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

Սեպտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում ճնշող մեծամասնությամբ «Ադրբեջանում ազատազրկված Գուբադ Իբադօղլուի դեպքի» վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել։ 

Բանաձևի ընդունմանը նախորդել է վերոնշյալ թեմայի շուրջ բանավեճ-քննարկում, որի ժամանակ խորհրդարանում հիմնական քաղաքական ուժեր ներկայացնող 13 պատգամավորներ խոսելով իրենց խմբակցությունների անունից՝ նշել են Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ խախտումներն ու ժողովրդավարական արժեքների ոտնահարումները, կոչ արել ԵՄ բարձր ներկայացուցչին, ԱԳԵԾ-ին և ԵՄ անդամ պետություններին պայմանավորել Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունների և գործընկերության զարգացումը բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմամբ, ինչպես նաև կոչ են արել Մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմի ներքո ԵՄ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք իրագործել են մարդու իրավունքների լրջագույն խախտումներ։

Ավելին, խորհրդարանի անդամները ևս մեկ անգամ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայ բնակչությունը դեռևս գտնվում է էթնիկ զտման վտանգի առջև և որ Լաչինի միջանցքն արգելափակված է։ Մի քանիսն ընդգծել են, որ միջանցքի վերաբացման վերջին ինքնահռչակ պատրաստակամությունը ոչ այլ ինչ էր, քան տարածաշրջանն ամբողջությամբ կլանելու հերթական փորձ՝ լայնամասշտաբ էթնիկ զտումների վտանգի ներքո։ Այս համատեքստում նշվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից Ադրբեջանին «վստահելի գործընկեր» որակելու անընդունելի եզրույթը։

Բանաձևն ընդունվել է 539 կողմ, 6 դեմ և 24 ձեռնպահ ձայներով։ Գուբադ Իբադօղլուն դաժան հարձակման է ենթարկվել և կամայականորեն ձերբակալվել 2023թ․ հուլիսի 23-ին և կասկածելի մեղադրանքներով դեռ մնում է բանտում։ Նա հայտնի է Ադրբեջանի կառավարության խիստ քննադատությամբ։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է