

Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հրապարակել՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության նախընտրական քարոզարշավի եզրափակիչ երթին և միաժամանակ ափոփելով իր քարոզարշավը։
«Երթ, ելույթ, բան, ոչ մի բան կարևոր չի։ Քվեաթերթիկ համար 7»,- ասել է Մարությանն իր տեսաուղերձում՝ հրապարակմանը կից գրելով՝ «Ամենակարևորը»։
Ավելի վաղ նա հրապարակել էր ևս մի տեսնայութ՝ կիսվելով երևանցիների հետ հանդիպումներից կադերով։
«Քարոզարշավի այս օրերին եղանք քաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում, գրեթե բոլոր բակերում ու փողոցներում։ Անչափ շատ սեր ու ջերմություն տեսանք ձեզանից, սիրելի երևանցիներ։
Հիմա այդ ջերմությունն ու աջակցության խոսքերը գործողության վերածելու ժամանակն է, սիրելիներս:
Սեպտեմբերի 17-ին գնում ենք տեղամասեր ու քվեարկում ենք հանուն մեր քաղաքի ապագայի», – տեսանյութին կից գրել էր նա։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…