Լրահոս 24/7

Ադրբեջանը շահագրգռված չէ էսկալացիայի հարցում. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում գնահատել է Հայաստանի հետ նոր պատերազմի ռիսկերը, խոսել հանրապետությունների միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարների մասին:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն լարված իրավիճակը, որը մենք հիմա տեսնում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև: Նոր պատերազմի վտանգ կա՞:

-Ինչպես գիտեք, Ադրբեջանը և Հայաստանը բանակցում են խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ՝ Ադրբեջանի կողմից առաջարկված և Հայաստանի կողմից ընդունված հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա։ Ցավոք, վերջին շրջանում Հայաստանի ղեկավարության մի շարք գործողություններ, որոնցից հատկապես կարելի է առանձնացնել սեպտեմբերի 2-ին Հայաստանի վարչապետի կողմից Ղարաբաղում չճանաչված անօրինական ռեժիմի շնորհավորանքը «Անկախության օրվա» կապակցությամբ, լուրջ վնաս են հասցրել խաղաղության գործընթացին…:Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը և շահագրգռված չէ էսկալացիայի հարցում։

-Կարո՞ղ է Ադրբեջանը կրկին ուժի դիմել, ինչպես դա եղավ 2020 թվականին։

-Ես չէի ցանկանա մեկնաբանել հիպոթետիկ սցենարները։ Ադրբեջանը միջազգային հանրության պատասխանատու անդամ է և մշտապես գործում է իր Սահմանադրության դրույթներին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Մենք միտված ենք առկա բոլոր հարցերի խաղաղ լուծմանը։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

13 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

14 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

15 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

17 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

17 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

18 hours ago