

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է.
Հայաստանի ժողովրդավարության դեմ հիբրիդային պատերազմի շրջանակներում տարածվում են ընտրողների այս ցուցակները՝ իբրև մոտալուտ ընտրակեղծարարության ապացույց։
Իսկ իրականությունն այն է, որ վերջին տարիներին աշխատելու նպատակով Հայաստանում և հատկապես Երևանում ժամանակավոր կացության կարգավիճակ են ստացել
1. Հազարավոր ռուսներ, որոնց ամեն օր կարելի է հանդիպել սպասարկման և այլ ոլորտներում աշխատելիս։
2. Հազարավոր հնդիկներ, որոնց կարելի է հանդիպել հիմնականում սպասարկման ոլորտում աշխատելիս։
3. Հարյուրավոր կամ հազարավոր(ամեն դեպքում ռուսներին և հնդիկների թվից միանշանակ քիչ) ղազախներ, որոնք զբաղվում են ավտոմեքենաների վերավաճառման և տեղափոխման բիզնեսով։
Այս մարդիկ հիմնականում Հայաստանում բնակվում են վարձով, և ժամանակավոր գրանցվում են կամ իրենց գործատուի կողմից տրամադրված հասցեում կամ համապատասխան ծառայություն մատուցող ինչ-ինչ գործակալությունների տրամադրած հասցեներում։
Ու փաստն այն է, որ այդ մարդկանց երևանցիները հաստատ տեսնում են իրենց կողքին սրաճարանում համակարգչով աշխատելիս, հենց նույն սրճարանում մատուցող աշխատելիս, առաքիչ աշխատելիս, ավտոշուկայում իրենց հայրենակիցների համար մեքենա ընտրելիս։
Ու էս ակնհայտորեն մեկ կոնկրետ կետից ուղղորդված «ընտրակեղծարարության» մասին պիեսի բեմականացումը էնքան ծիծաղելի է, բանական մարդու համար, որ չէի էլ ուզում անդրադառնալ։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…