Քաղաքականություն

«Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդները խախտում են անկողմնակալության պահանջը. Գրիգորյան

Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը «Ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է, որ «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդները խախտումել են անկողմնակալության պահանջը։

«Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն․ «Դիտորդը, այցելուն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել իշխանության կամ ընդդիմության, թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ կապված որևէ հարցի նկատմամբ:»

Մեր կողմից արձանագրվել է, որ «Հայաքվե» դիտորդական առաքելության դիտորդներ Ավետիք Չալաբյանը, Արսեն Բաբայանը, Սվետլանա Աճեմյանը, Ատոմ Մխիթարյանը, Անի Առաքելյանը, Ցոլակ Ակոպյանը, Արմեն Նաջարյանը, Նաիրի Հոխիկյանը, Մենուա Սողոմոնյանը, Կառլեն Հակոբյանը, Հարություն Փախչանյանը, Ռոզեթ Օստակարյանը, Կարեն Արզումանյանը խախտել են Ընտրական օրենսգրքի վերոնշյալ պահանջը, ինչի վերաբերյալ ապացույցները ներկայացվում են ստորև։ Հարկ է նկատել, որ բոլոր գրառումները կատարվել են որպես դիտորդական առաքելություն գրանցվելուց հետո»,- ասվում է Սուրեն Գրիգորյանի գրառման մեջ։ 

Թիվ 1

Recent Posts

Ինչի՞ց է զգուշանում կամ ի՞նչ է «փորձում քողարկել» Ավիգդոր Լիբերմանը

Իսրայելի հանրությունը, ինչպես փոխանցում է տեղական մամուլը, ցնցված է հատուկ ծառայությունների բացահայտումից, որ Ադրբեջանից հայրենադարձված…

16 mins ago

Վրաստանի էթնիկ ադրբեջանցիները վերածվում են քաղաքական գործոնի

Անցած կիրակի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ Թբիլիսիի Ազատության հրապարակում կայացած ընդդիմության հանրահավաքին, որ անցել…

38 mins ago

21 ավտոգազալցակայանի առաջադրվել է շուրջ 12 մլն դոլարի տուգանք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլից սկսած, գնահատելով ավտոգազալցակայանների գործունեություն իրականացնող տնտեսվարող…

1 hour ago

Բայդենը կոչ է արել «քաղաքական առումով բանտարկել» Թրամփին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել «քաղաքական առումով բանտարկել» նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս…

1 hour ago

Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը կեղծիք է. ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևի՝ «Նյուզվիք» ամսագրում…

1 hour ago

Մոդրիչը նշել է, թե ով կստանա «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նշել է «Ոսկե գնդակի» համար պայքարում իր ֆավորիտին: «Վինիսիուսը միանշանակ…

1 hour ago