Իսրայելի հանրությունը, ինչպես փոխանցում է տեղական մամուլը, ցնցված է հատուկ ծառայությունների բացահայտումից, որ Ադրբեջանից հայրենադարձված յոթ անձ երկու տարի աշխատել է հօգուտ Իրանի: Հնչել է տեսակետ, որ «հարկ է վերանայել «Հայրենադարձության մասին» օրենքը, քանի որ շատ դեպքերում այնքան էլ պարզ չէ, թե հայրենադարձներից ով է իրականում հրեա»:
Այս տրամադրությունների ֆոնին vesty.go.il-ը հարցազրույց է ունեցել խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ: Նա «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդն է: Քաղաքական այդ ուժի համակիրները հիմնականում ռուսախոսներն են, որ Իսրայել են ներգաղթել նախկին ԽՍՀՄ-ից կամ հետխորհրդային երկրներից:
Լիբերմանը հայտնի է Բաքվի իշխանությունների հետ սերտ կապերով: Հայտնի է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում գտնվելով՝ նա գրեթե մեկշաբաթյա այցով գտնվել է Բաքվում: Այդ շրջանում են կնքվել սպառազինությունների վաճառքի մասին իսրայելա-ադրբեջանական առաջին խոշոր գործարքները: Ադրբեջանում նրան անվանում են «մեր Լիբերման»:
Ըստ Լիբերմանի՝ ձերբակալված անձանցից միայն մեկն է ծնվել Ադրբեջանում, Իսրայել է տեղափոխվել ութ տարեկանում: Լրտեսության մեջ մյուս կասկածվողներն «առհասարակ ծնվել են Իսրայելում»-ասել է «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդը: Նա գտնում է, որ Իսրայելում «միշտ էլ Իրանի օգտին լրտեսությամբ զբաղվողներ գտնվել են, որ ոչ մի գաղափարախոսություն չեն դավանել, գործել են միայն հանուն փողի»:
Լիբերմանը «ռասիզմ» է որակել ԽՍՀՄ-ից եւ հետխորհրդային երկրներից ներգաղթած ռուսախոսենրի նկատմամբ հանրային կասկածամտությունը: «Անթույլատրելի է մի ամբողջ համայնքի մեղադրել առանձին անձանց պատճառով»-տեսակետ է հայտնել Լիբերմանը եւ դեմ արտահայտվել «Հայրենադարձության մասին» օրենքի պահանջների խստացմանը:
Այլ դեպքերում «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդը վարչապետ Նաթանյահուին մեղադրում է «թուլամորթության եւ անվճռականության» մեջ: Նա, թերեւս, Իսրայելի միակ ընդդիմադիր գործիչն է, որ հրեական պետության ապագան տեսնում է միայն «Իրանի ոչնչացման» դեպքում:
Արտառոց է, որ քաղաքական նման դիրքորոշում ունենալով՝ Լիբերմանը, թեեւ ոչ ուղղակի, բայց փորձում է մեծ հնչեղության չտալ Իրանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվածների գործին: Ռպավորություն է, որ նա ինչ-որ զարգացումներից զգուշանում է կամ փորձում ինչ-որ «բան քողարկել»:
Իսրայելական մամուլին ձերբակալվածների մեկի, ամենայն հավանականությամբ՝ խմբի գլխավորի, ցուցմունքներից որոշ մանրամասնություններ են հայտնի դարձել: Ըստ այդմ, նրանք «հանձնարարություններ ստացել են Թուրքիայի տարածքում գործող կուրատորից, իսկ կատարված հանձնարարությունների դիմաց գումարներ փոխանցվել են Ռուսաստանից»:
Եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա ստացվում է, որ Իսրայելի դեմ լրտեսական գործողություններին Թուրքիայի եւ Ռուսաստանի հատուկ ծառայություններն առնվազն տեղյակ են եղել: Լիբերմանը, որպես Իսրայելի ռուսախոս համայնքի ոչ պաշտոնական առաջնորդ, հավանական է, Ռուսաստանում որոշակի կապեր ունի:
Ադրբեջանի դեպքում Լիբերմանի կապերն, ինչպես ասվեց, վաղուց գաղտնիք չեն: Նա Իսրայելի վարչապետի ամենաարմատական քննադատն է, նախապատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ չի թաքցնում, որ հավակնում է վարչապետի պաշտոնին:
Քաղաքական ձգտումներն, ինչ խոսք, չեն Լիբերմանին ի վնաս Իսրայելի գործելու կասկածի հիմք հանդիսանալ, բայց եթե նա այդքան կարեւորություն է տալիս յոթ անձի ձերբակալման հնարավոր հետեւանքներին, ապա ինչու՞ բացառել, որ «ադրբեջանական լրտեսական ցանցի» բացահայտումը նրան կարող է անհարմարություն պատճառել:
Չկա կատարյալ վստահություն, որ Իսրայելի իշխանությունները տվյալ գործով հանրային հնչեղության բացահայտումներ կանեն: Լրտեսության մեջ կասկածվողների ցուցմունքները պետական գաղտնիք են, բայց գործի լիարժեք քննությունն, անկասկած, Իսրայելի ներքին կյանքում եւ որոշ երկրների հետ հարաբերություններում քաղաքական հետեւանքներ ունենալու է: Իսրայելի ռուսախոս համայնքում ի՞նչ դեր եւ նշանակություն ունի ադրբեջանական ծագման հատվածը: Ավիգդոր Լիբերմանը նրա ներկայացուցի՞չն է նաեւ: Նաթանյահուն ԽՍՀՄ-ից եւ հետխորհրդային երկրներից ներգաղթածներին չի՞ վստահում:
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…
Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…
Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…
Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…