

Անցած կիրակի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ Թբիլիսիի Ազատության հրապարակում կայացած ընդդիմության հանրահավաքին, որ անցել է «Վրաստնն ընտրում է Եվրոպան» կարգախոսով, մասնակցել է նաեւ էթնիկ ադրբեջանցի Սամիրա Բայրամովան:
Դիտարժան է, որ հանրահավաքի կազմակերպիչները նրան ելույթի հնարավորություն են ընձեռել: Ո՞վ է Բայրամովան, վրացական ընդդիմադիր ո՞ր կուսակցությունն է ներկայացնում, ինչո՞վ է Թբիլիսիում աչքի ընկել՝ այդ մասին տեղեկություններ չկան:
Վրացական ընդդիմությանը հարող լրատվամիջոցները հայտնում են, որ Բայրամովան ելույթն սկսել է վրացերեն եւ ավարտել ադրբեջաներեն՝ դիմելով Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիներին. «Թանկագին ադրբեջանցիներ, հոկտեմբերի քսանվեցին մենք բոլորս հանուն մեր երկրի, հատկապես հանուն նրա բազմազանության եւ հավասարության կընտրենք Եվրոպան»- ասել է Բայրամովան:
Վրաստանի ադրբեջանական համայնքն ավանդաբար պահպանողական է եւ նախապատվությունը տալիս է գործող իշխանությանը: Ի՞նչ արձագանք կգտնի Բայրամովայի կոչը հատկապես գյուղաբնակ ադրբեջանցիների շրջանում՝ կարելի է միայն ենթադրություն անել:
Բայց մի հանգամանք արժանի է ուշադրության. Վրաստանի Քվեմո Քարթլի մարզի ադրբեջանցի բնակչությունը տասնամյակներ ի վեր սերտ կապված է Ադրբեջանին՝ սահմանակից լինելով Ղազախի եւ Աղստաֆաեւ շրջաններին:
Վերջին չորս տարիներին այդ մարդիկ զրկված են սահմանային մասնավոր առեւտրի եւ ապրանքաշրջանառության հնարավորությունից, քանի որ Ադրբեջանը միակողմանի որոշմամբ փակել է Վրաստանի հետ ցամաքային սահմանը:
Ստեղծված իրավիճակը կարող է ազդել տեղաշրջանի էթնիկ ադրբեջանցի բնակչության քաղաքական որոշմանը, քանի որ Բաքուն այլեւս չի կարող նրանց ներշնչել, որ պետք է քվեարկել գործող իշխանության օգտին: Ըստ տեղեկությունների, վրացական ընդդիմությանն է հարում նաեւ վերջերս ստեղծված «Վրաստանի ադրբեջանցի մտավորականների միություն» կառույցը, որ, սակայն, պետական գրանցում չի ստացել:
Չի կարելի, իհարկե, բացառել, որ Վրաստանի ադրբեջանցիների քաղաքական ակտիվության թիկունքում կանգնած է Բաքուն, որ այդ կերպ ձգտում է հարեւան երկրի ներքին կյանքում իր ազդեցության մշտական հենարան ձեւավորել:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…