Լրահոս 24/7

Մենք հայ բնակչությանը միասին ապրելու կոչ ենք անում․ ադրբեջանցի պաշտոնյա

Բաքուն հայ բնակչությանը միասին ապրելու կոչ է անում, հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը՝ նշելով՝ Ադրբեջանական պետությունն ու ադրբեջանցիները պատերազմ չեն ուզում։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

«Մենք կոչ ենք անում հայ բնակչությանը միասին ապրելու»,- հայտարարել է Նագիևը՝ շարունակելով.- «Այսօր մենք մտահոգված ենք ռազմական ագրեսիայի հետևանքով ավերված բնակավայրերի շուտափույթ վերականգնմամբ և հայրենիքում տեղահանված 750 հազար բնակիչների շուտափույթ վերադարձով իրենց տներ»:

Նա ասել է նաև, թե «ներկայումս որոշ հայ գաղափարախոսներ, վկայակոչելով պատմությունը, բարձրացնում են հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու անհնարինության հարցը», սակայն, նրա խոսքով, «հարց է առաջանում, թե ինչպե՞ս է հայ բնակչությունը, մինչև ռազմական հակամարտությունը, երկար ժամանակ ապրել Բաքվում և Ադրբեջանի այլ վայրերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, հարմարավետ պայմաններում, որպես հարգված քաղաքացիներ և ունենալով բավարար հեղինակություն հասարակություն մեջ»:

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

8 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

9 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

10 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

12 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

12 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

13 hours ago