Լրահոս 24/7

Հաագայի դատարանը սկսում է ՌԴ-ի դեմ Ուկրաինայի հայցով լսումները

Հաագայում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսում է ՌԴ-ի դեմ Ուկրաինայի հայցի լսումները։ Հայցը Կիևը ներկայացրել էր անմիջապես այն բանից հետո, երբ անցյալ տարի ռուսական զորքերը ներխուժել էին երկիր, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կիևը պահանջում է Մոսկվային պատասխանատվության ենթարկել «ցեղասպանություն» հասկացության խեղաթյուրման համար՝ Ուկրաինայի վրա հարձակումը արադարացնելու համար։

ՌԴ-ն հայտարարել էր, որ փորձել է կանխել ցեղասպանությունը Ուկրաինայի արևելքում։ Կիևը հերքում է այդ պնդումները։ Ռուսաստանը պնդում է, որ Արդարադատության միջազգային դատարանը իրավասություն չունի այս գործով, քանի որ կոնվենցիան չի կարգավորում պետությունների միջև ուժի կիրառումը:

Սեպտեմբերի 18-27-ը տեղի են ունենալու հանրային լսումներ Ռուսաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ։ Դրանք անցկացվելու են երկու փուլով․ սեպտեմբերի 18-ին և 25-ին ելույթ է ունենալու Ռուսաստանի ներկայացուցիչը, 19-ին և 27-ին՝ Ուկրաինայի։

Բացի Ուկրաինայից և Ռուսաստանից, գործընթացին մասնակցում են ՄԱԿ-ի 32 այլ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Ավստրիան, Սլովակիան, Չեխիան, Բելգիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Բուլղարիան, Կանադան և Ավստրալիան։ Նրանց ներկայացուցիչերը ևս ելույթ են ունենալու լսումների ընթացքում։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

9 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

10 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

12 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

13 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

14 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

15 hours ago