Լրահոս 24/7

«Հանրապետություն»-ում դեռ չեն որոշել, թե պատրա՞ստ են ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել

Երեկ կայացած Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական ոչ մի ուժ չի հաղթահարել 50 տոկոսի շեմը։

Կենտրոնական ընտրական հանձնաժոողովն այսօր ամփոփել է բոլոր ընտրատեղամասերի արդյունքները, որի արդյունքում հետևյալ պատկերն է ստացվել․

1. Հանրային ձայն – 6735 (9.62%),

2. ՔՊ – 22․904 (32.73%)

3. ԱԱԿ – 13․440 (19․2%)

4. Հանրապետություն – 8038 (11.49%)

5. Մայր Հայաստան – 10․461 (14.95%)

Իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ կլինի քաղաքական ուժերի հետ կազմել կոալիցիա։

Ինչպես տեղեկացնում է 24News-ը «Հանրապետություն»-ում դեռ չեն որոշել, թե պատրա՞ստ են ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել։

«Հանրապետություն» կուսակցության և Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանից հետաքրքրվեց արդյոք կոալիցիա կազմելու որոշում ունե՞ն։ Անի Խաչատրյանը նշեց, որ քաղաքական խորհրդի նիստ չեն ունեցել, հետևաբար չի կարող ասել՝ կոալիցիա կկազմե՞ն, թե ոչ, դեռևս որոշում չունեն։

«20 տարվա կուսակցություն ենք, նման հարցերը խորհրդի նիստում ենք որոշում, բայց այս պահին դեռ նիստ գումարելու համար օր, ժամ որոշված չէ։ Ոչ մի ուժի հետ միանալու քննարկում չենք ունեցել։ Մեր օրակարգում կոալիցիա կազմելու քննարկում չկա», – հավելեց Խաչատրյանը։

Հարցին՝ երբեք քննարկում չե՞ք ունեցել, թե որ ուժի հետ կոալիցիա կկազմեք, Խաչատրյանը պատասխանեց, որ մինչև այսօր մտածում էին, որ երևանցին այնքան գիտակից է, որ Արտակ Զեյնալյանին տալու է 50+1 քվե։

Նշենք, որ այսօր առավոտյան «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել է՝ իրենք պատրաստ են կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանի հետ։

«Մայր Հայաստան» դաշինքի մամուլի քարտուղար Աննա Բալյանը 24 News-ի հետ զրույցում նշել է, որ կոալիցիա կազմելու վերաբերյալ դեռևս որոշում չունեն, կտեղեկացնեն ավելի ուշ։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

11 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

12 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

13 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

15 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

15 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

16 hours ago