

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի իր ելույթում պլանավորում է առաջարկ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմն ընդլայնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
«Կարծում եմ՝ նախագահ Բայդենը… փոքր-ինչ մանրամասնորեն կպատմի այդ մասին: Մենք հստակ հասկացրել ենք, որ կարծում ենք՝ եկել է ժամանակը՝ բարձրացնելու Անվտանգության խորհրդի կառուցվածքի հարցը», – ասել է նա բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում։Քիրբին հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը պետք է լինի «ավելի ներառական»։
Հրատարակությունը գրում է, որ Բայդենի համոզմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմ «հինգ կամ վեց» նոր մշտական անդամներ պետք է մտնեն, այդ թվում՝ Հնդկաստանը, Բրազիլիան, Գերմանիան և Ճապոնիան։ Բրազիլիան և Հարավային Աֆրիկան նաև հիշատակվել են որպես Անվտանգության խորհրդի հնարավոր մշտական անդամներ, «սակայն պարզ չէ, թե արդյոք նրանք կունենան վետոյի իրավունք»։
Այժմ ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի հինգ մշտական անդամ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը։ Խորհրդի կազմում են նաև 10 ոչ մշտական անդամներ, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…