Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան թվիթերյան(X) իր էջում անդրադարձել է Լաչինով և Աղդամով Արցախ բեռների մատակարարմանը․
«Լաչինի միջանցքով և Աղդամի երթուղով Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության համաժամանակյա մատակարարումը պետք է դառնա անարգել մարդասիրական օգնության առաջին քայլը՝ միջազգային իրավունքի և Միջազգային դատարանի որոշման համաձայն»,- գրել է նա։

















