

«Անկախ դիտորդը» հետևելու է վերահաշվարկի գործընթացին բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում, այդ մասին ասվում է դիտորդական առաքելության մամուլի հաղորդագրության մեջ․
«Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ընտրություններից հետո երկրորդ օրը պարտադիր սկսում են առանձին տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ։
Վերահաշվարկ կատարում են հիմքով և նշված հերթականությամբ
ա․ Վիճակահանությամբ ընտրվում են պատահական 3 տեղամաս
բ․ ԸԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ նախատեսում է վերահաշվարկ տվյալ տեղամասում, որովհետև խնդիր է նկատել կամ արձանագրության մեջ հատուկ կարծիք գրած ՏԸՀ անդամը դիմում է ներկայացրել
գ․ Ներկա գտնված վստահված անձը կամ թեկնածուն դիմել են վերահաշվարկի։
Ընդ որում, եթե նույնիսկ դիմողը հետո հրաժարվի կամ բացակա լինի, վերահաշվարկ իրականցվում է, եթե դիմումն ընդունվել է։
Այս պահին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սկսվում է պարտադիր վիճակահանությունը»,- նշել է Անկախ դիտորդը։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…