Կրակոցի ձայները Ստեփանակերտի ծայրամասերից են գալիս։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալը։
«Ժամանակ չունենք, թողեք ժողովրդով զբաղվենք»,- ասաց փոխքաղաքապետը։
Հարցին՝ թե տարհանո՞ւմ է կատարվում, նա նշեց․
«Գոնե փորձենք մարդկանց մաքսիմում նկուղներում տեղափոխել։ Կրակոցի ձայներ ենք լսում, հիմա ժողովրդով ենք զբաղված»,- հայտնեց նա

















