

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ռազմական ագրեսիային։
Փաշինյանը տեղեկացրել է, որ ԱԽ նիստ է հրավիրել, քննարկել ստեղծված իրավիճակը․ «Մեզ համար տարօրինակ և տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն այդ գործողութունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ-ին։
Իհարկե, դա Ադրբեջանի վարկածն է, և ուզում եմ սրա վրա ուշադրություն հրավիրել։ Բայց փաստն այն է, որ մենք Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել»,- ասել է նա։
Փաշինյանը հայտարարել է, թե իրավիճակն անկանխատեսելի որակել չի կարելի, քանի որ իրադրության լարումը տեսանելի էր։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը մեկնարկել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու օպերացիա. «Առաջինը ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, և երկրորդը՝ ակնկալում ենք, ոև ՄԱԿ ԱԽ-ն նույնպես միջոցներ կձեռնարկի»։
Նա նշել է, թե մեկնաբանություններ կան, որ փորձ է արվում տեղի ունեցածը կապել Հայաստանի այս կամ այն որոշման հետ.
«ՀՀ-ն որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել ու շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովումը։ Դա է եղել մեր օրակարգում մշտապես»։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…