

Մոսկվան խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրադրության կտրուկ էսկալացիայից։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հույս հայտնելով, որ ռուս խաղաղապահների անվտանգությունը կապահովվի բոլոր կողմերի կողմից։
«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրմամբ։ Տեղեկություններ են ստացվում ադրբեջանական զինուժի կողմից, ինչպես պնդում է Բաքուն՝ տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություններ սկսելու, և տեղի հայկական զինված ուժերի պատասխան գործողությունների մասին։ Ռուսական կողմը հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղի»,- հայտարարել է Զախարովան։
Նա նաև նշել է, որ «ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում, որոնք ընդունվել են 2020-2022 թվականներին»։
Զախարովան նաև հայտարարել է, որ ռուս խաղաղապահները կշարունակեն կատարել իրենց առջև դրված խնդիրները՝ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող «հակաահաբեկչական միջոցառումների» ֆոնին, սակայն Մոսկվան հույս ունի, որ խաղաղապահների «անվտանգությունը կապահովեն բոլոր կողմերը»։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Մենք ելնում ենք նրանից, որ մեր խաղաղապահների անվտանգությունն անվերապահորեն կապահովվի բոլոր կողմերի կողմից։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մշտական կապի մեջ է Ղարաբաղի հայության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հրադադար հաստատելու և նշված եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը ամենաբարձր մակարդակով վերադառնալու նպատակով»,- ասել է Զախարովան։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…