2023-09-19
ԼՂ բնակչությունը մնացել է առանց էլեկտրականության, հաղորդակցման միջոցների, սննդի և ջեռուցման
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ Արցախի շատ բնակիչներ սառը ջերմաստիճանի պայմաններում մնացել են առանց լույսի, ուտելիքի և ջեռուցման։
«Արցախի ամբողջ բնակչությունը շարունակում է մնալ ապաստարաններում առանց էլեկտրականության, հաղորդակցման միջոցների, սննդի և ջեռուցման՝ սառը ջերմաստիճանի պայմաններում։
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածները և քաղաքացիական բնակչությանը՝ օգտագործելով ռազմական ավիացիա, հրետանի և անօդաչու թռչող սարքեր»,- հայտնել է Արցախի օմբուդսմենը։
Նմանատիպ Նյութեր