

Լեռնային Ղարաբաղի հայերը կարող էին «իդեալական աշխարհում» ապրել Ադրբեջանի իշխանության ներքո, սակայն պատմական փորձի պատճառով դա դժվար է պատկերացնել։
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից 24 ժամ անց Reuters-ին տված հարցազրույցում նման միտք է հայտնել ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Reuters-ը հրապարակել է Հայաստանի արտգործնախարարի մեկ այլ տեղակալ Վահան Կոստանյանի մեկնաբանությունը, որը հայտարարել է, որ «տեսականորեն» Ղարաբաղի հայերը կարող են ապրել Բաքվի իշխանության ներքո: Ավելի ուշ պարզվել է, որ գործակալությունը շփոթել է փոխնախարարին։
Այժմ արդեն Հովհաննիսյանի անունից գործակալությունը գրում է, որ Հայաստանը հասկանում է, որ Ղարաբաղի հայերը բաց են Բաքվի հետ բանակցությունների համար, եւ որ երկխոսությունը վճռորոշ նշանակություն ունի:
Նրա խոսքով ՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի անվտանգության կոնկրետ համաձայնագրեր, որոնք կիրառելի են նման իրավիճակների համար։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն նաեւ հայտարարել է, որ Reuters-ին մեկնաբանություն է տվել ոչ թե Կոստանյանը, այլ Հովհաննիսյանը, եւ նրա մտքերը ներկայացվել են «աղավաղված»: «Լրագրողն ընդունել է իր սխալը եւ ուղղել նյութը»,-նշել է ՀՀ ԱԳՆ-ն։
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…