

Ղարաբաղի հայերի ապագան Ադրբեջանում շատ անորոշ է։ Այս մասին Guardian-ին հայտնել է Կարնեգի վերլուծական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը:
«Ակնհայտ է, որ հրադադարը դրական բան է, եթե այն երկար տեւի, քանի որ զանգվածային արյունահեղության սպառնալիքը կկանխվի…Այն, ինչ մենք տեսնում ենք այստեղ, Ռուսաստանի միջամտությունն է Ադրբեջանի անունից՝ Ղարաբաղում իր խաղաղապահ ուժերը գոնե որոշ ժամանակով պահպանելու եւ դրանով Հարավային Կովկասում ամրապնդվելու նպատակով։
Հիմնական պարտվողները Ղարաբաղի հայերն են, որոնք պարտվել են ինքնորոշման կամ Ադրբեջանից անջատվելու իրենց 35-ամյա պայքարում։ Այժմ նրանք կորցնում են ինքնապաշտպանության ցանկացած միջոց, եւ նրանց ապագան Ադրբեջանում շատ անորոշ է։
Ղարաբաղցիները, հնարավոր է, խուսափել են լիակատար ոչնչացումից, բայց նրանց սպառնում է դանդաղ վտարում իրենց հայրենիքից, քանի որ Ադրբեջանը նրանց ոչ մի ինքնավարություն կամ հատուկ քաղաքական իրավունքներ չի առաջարկում։
Մյուս պարտվողներն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են, որոնք ամեն կերպ փորձում էին միջնորդ լինել այս հակամարտությունում, բայց որոնց իրավունքների եւ միջազգային երաշխիքների մասին ուղերձը խեղդվում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի ավելի կոշտ հայտարարություններով»,-ասել է նա։
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…