

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին այն համոզմանն է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացնում արդեն 3 տարի:
Ալֆոնսին այս մասին շեշտեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակման թեմայով քննարկման ընթացքում:
«Նախ և առաջ, մենք պետք է տեղյակ լինենք, թե ինչ է տեղի ունենում երկարաժամկետ կտրվածքով, ոչ միայն պարզապես հիմա: Էթնիկ զտում է Լեռնային Ղարաբաղում, դա տեղի է ունենում արդեն 3 տարի: Սա այնքան ակնհայտ էր: Չգիտեմ, թե ինչով կարող ենք բացատրել, որ Արևմուտքի, ԵՄ-ի կողմից ավելի շատ արձագանք չի եղել: Եվ հիմա դա արագանում է»,-ասաց Ալֆոնսին:
Պատգամավորը խոսեց նաև Բաքվի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցների բացակայության փաստի մասին: Ըստ նրա՝ հիմա այն, ինչ պետք է անել, մոտեցումը, մարտավարությունը փոխելն է, մոտեցումը պետք է փոխեն եվրոպական դիվանագիտական ծառայությունները, ԵՄ-ն:
Պատգամավորը շեշտեց՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս պետք է ինքնաքննադատությամբ զբաղվի ու հարմար բառեր գտնի՝ պախարակելու Ալիևին և Ադրբեջանի ողջ ռեժիմին:
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…