Ադրբեջանական կողմում կան զոհեր և վիրավորներ։ Այդ մասին իր ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ առանց քանակ հրապարակելու։
Նրա խոսքով՝ Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի ավելի քան 300 քաղաքացի ականների զոհ է դարձել կամ վիրավորվել։
Ալիևը անդրադարձել է Արցախում ադրրբեջանական հարձակմանը․
«Հանձնարարված բոլոր առաջադրանքները կատարվեցին ընդամենը մեկ օրում։ Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը։ Հայաստանի բանակի մեծ մասը, որ դուրս չբերվեցին Ադրբեջանի տարածքից, ոչնչացվել է»,- նշել է նա։

















