Լրահոս 24/7

Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի. Էմանուելե Պոցոլո

Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական ռազմական գործողությունները միջազգային իրավունքի անընդունելի խախտում են և լուրջ վտանգ են ներկայացնում խաղաղության համար. կա հիմնավոր ռիսկ, որ այդ գործողություններն ուղղված են հայ բնակչության բռնի գաղթին սեփական հողից՝ դե ֆակտո էթնիկական զտման միջոցով։

ինչպես տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը, այս մասին հայտարարել է Իտալիայի Սենատի «Իտալիայի եղբայրներ» (Fratelli d’Italia) խմբակցության պատգամավոր, Արտաքին և համայնքային հարցերի հանձնաժողովի անդամ Էմանուելե Պոցոլոն։

«Ադրբեջանական զորքերը պետք է զերծ մնան ցանկացած ագրեսիվ գործողությունից, Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի, և Եվրոպան պետք է շարունակի նպաստել խնդրի դիվանագիտական լուծմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- եզրափակել է նա:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

18 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

19 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

19 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

19 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

20 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

20 hours ago