

Forza Italia-ի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Անդրեա Օրսինին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:
Այն ներկայացնում է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
«Չեմ կարող չկիսել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հրատապ կոչը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունները անհապաղ դադարեցնելու վերաբերյալ։ Պետք է վերադառնալ Լաչինի միջանցքի լիարժեք անցնանելիությանը»,- ասված է Օրսինիի գրառման մեջ։
«Ստատուս քվոն բռնի փոխելու և այդ տարածքում հայ բնակչությանը տեղահանելու ցանկացած փորձ չի կարող ընդունվել միջազգային հանրության կողմից։ Հուսով եմ, որ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ում մեր կարևոր դաշնակիցը, նույնպես կարող է զսպիչ գործողություն իրականացնել»,- նշել է նա:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…