X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Պետք է ապահովվեն Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ն գոհունակություն է հայտնել Ադրբեջանի կառավարության և Ղարաբաղում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև կնքված համաձայնագրի կապակցությամբ:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է․

«Տարածաշրջանում հակամարտությունները շարունակելու հիմքեր չկան, և մենք հույս ունենք, որ դրանից հետո տարածաշրջանում որևէ պատերազմի ականատես չենք լինի։

Իրանի Իսլամական Հանրապետությունը հանդես է գալիս տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների լիակատար հարգանքի օգտին և գտնում է, որ այդ շրջանակներում պետք է ապահովվեն Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը:

Իրանը պատրաստ է աջակցել մշտական և կայուն խաղաղ գործընթացին ՝ տարածաշրջանի երկրների ներկայությամբ։

Տարածաշրջանային հարցերում երրորդ կողմերի մասնակցությունը միայն բարդացնում է խնդիրները և վտանգում ձեռք բերված համաձայնությունները»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս