Լրահոս 24/7

Միջազգային հանրությունը պետք է հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկի՝ կանխելու վերահաս ոճրագործությունը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում «Ժողովրդավարության արդյունքները» համաժողովում իր ելույթում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ չնայած ժողովրդավարության ոլորտում Հայաստանում առկա մի շարք ձեռքբերումներին, ներկայիս տարածաշրջանային զարգացումների բերումով ստիպված է անդրադառնալ հայկական ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներին և սպառնալիքներին:

«Սա երկրորդ անգամն է, որ ես ելույթ եմ ունենում այս կարևոր միջոցառմանը, և երկրորդ անգամը, որ ես ստիպված եմ խոսել մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին։

Անցյալ տարի, մինչ մենք քննարկում էինք մեր ժողովրդավարական ուղու առջև առկա մարտահրավերներն ու սպառնալիքները, Հայաստանի ինքնիշխան տարածքն ագրեսիայի էր ենթարկվել Ադրբեջանի կողմից: Ցավոք, Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը շարունակվեց նաև այս տարի, և այս անգամ այն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ:

120 հազար մարդիկ՝ ներառյալ կանայք, երեխաներ և տարեցներ, ներկա պահին առերեսվում են իրենց կյանքի համար գոյութենական սպառնալիքի, քանի որ Ադրբեջանը փորձում է էթնիկ զտման ենթարկել և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զրկել իրենց հայրենիքում անվտանգ, ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքից»,- նշել է Միրզոյանը։

ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հաշվի առնելով իրավիճակի բարդությունը, միջազգային հանրությունը պետք է հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկի վերահաս ոճրագործությունը կանխելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու նպատակով:

Եզրափակելով իր ելույթը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է. – «Եթե մենք հիրավի ցանկանում ենք ապահովել ժողովրդավարության արդյունավետությունն ընդդեմ ավտորիտար պարտադրանքի, ժողովրդավարական աշխարհն իր ձեռքբերումները գովաբանելով հանդերձ, պետք է լուրջ քայլեր ձեռնարկի ընդդեմ առկա սպառնալիքների և մարտահրավերների՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների և անվտանգության հարցերի ժամանակին հասցեագրումը՝ նպատակ ունենալով կանխել հանցագործություններից ամենածանրը՝ ցեղասպանությունը, և Հարավային Կովկասում խթանել արդար և տևական խաղաղություն»:

Մինչև համաժողովի մեկնարկը նախարար Միրզոյանը զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ շեշտելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը դադարեցնելու համար միջազգային միջամտության անհրաժեշտությունը, ասված է ԱԳՆ լրատվական վարչության հաղորդագրությունում:

Նույն օրը Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկվել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը, և կարևորել է Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործության կանխման և ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հասցեագրման հրամայականը:

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում միջազգային գործընկերների կողմից ցանկացած երկակի արձագանք Ադրբեջանի կողմից մեկնաբանվել է և կմեկնաբանվի որպես իր գործողություններում ամենաթողություն, և նշել է տարածաշրջանում կայունությամբ հետաքրքրված դերակատարների կողմից համարժեք արձագանքի ու հստակ քայլերի անհրաժեշտությունը։

Կարևորվել է նաև Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության ապահովումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի լիարժեք գործունեության ապահովումը, որը խաթարվում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ 9 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով։

Անդրադարձ է կատարվել այսօր նախատեսվող ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

17 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

17 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

17 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

18 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

18 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

18 hours ago