Արցախ
21.09.2023

Բանակցությունները մի քանի հարթությունով են տեղի ունենալու. Աբրահամյան

Բանակցությունները մի քանի հարթությունով են տեղի ունենալու. Աբրահամյան

Պատահական չէ, որ Ադրբեջանը հենց այսօրն է ընտրել Եվլախում հանդիպման համար. նախատեսված օպերացիան էլ այնպես է նախատեսվել, որ մինչեւ սեպտեմբերի 21-ը ավարտված լինի եւ այդ բանակցությունները հենց այդ օրը տեղի ունենան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանը փորձում է ոչնչացնել բոլոր այն խորհրդանիշները, որոնք Հայաստանի ու Արցախի համար բնութագրել են անկախություն, ազատություն եւ անվտանգություն: Այսօրվա հանդիպումը հենց այս օրը կազմակերպելը նպատակ ունի բարոյապես ոչնչացնելու այն, ինչը այս իշխանությունները արդեն երկար ժամանակ անում են»,-ասաց նա:

Անդրադառնալով բանակցություններին բուն բովանդակությանը, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Որքան ես եմ տեղյակ, այդ բանակցությունները մի քանի հարթությունով են տեղի ունենալու եւ միայն Եվլախում չեն տեղի ունենալու: Այս իրավիճակում մի կողմից թվում է, թե ամեն ինչ ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենալու, մյուս կողմից դետալային առումով խնդիր կա ճշտելու, թե ինչ է լինելու:

Այս պահին մարտադաշտում մեծ թվով մեր հերոսների մարմիններ կան, որոնք դուրս չեն բերվել: Այսինքն այդ բանակցություններում քննարկվելու են մարդասիրական խնդիրներից մինչեւ Արցախի ապագայի հետ կապված որոշակի հստակություններ: Ինձ համար դեռ հստակ չէ, թե ինչ ճանապարհ է ընտրվելու:

Այստեղ խնդիրն այն չէ, թե ինչ է մտածում Արցախի իշխանությունը, շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ է մտածում Արցախում ապրող մարդը, ով 44-օրյա պատերազմից հետո մտածում էր, որ պատերազմի այդ փուլն ավարտվել է եւ իրենց անվտանգության հարցը գոնե նվազագույն առումով լուծված է: Բայց ժամանակը ցույց տվեց, որ ռուսական զորակազմի ներկայությունը չզսպեց Ադրբեջանին ռազմական գործողություններ իրականացնելուն:

Ժամանակը ցույց տվեց, որ ՀՀ իշխանությունները Արցախում տեղի ունեցողը բացառապես դիտարկեցին որպես Ադրբեջանի ներքին հարց եւ որեւէ ձեւով չմիջամտեին: Պատահական չէ, որ երեկ Ադրբեջանի նախագահն իր հոգունակության խոսքն էր հայտնում ՀՀ իշխանություններին ու Նիկոլ Փաշինյանին»:

Անդրադառնալով նրան, որ սեղանին դրված է Արցախի պետական ինտիտուտների կազմալուծման հարցը եւ այդ դեպքում հարց է ծագում, թե ինչպես է կառավարում իրականացվելու Արցախում. «Այս իրավիճակում պետք է հասկանալ, թե ով ինչ ֆունկցիա է ստանձնելու: Ռուսական զորախումբը այս իրավիճակում ունենալո՞ւ է ֆունկցիաներ, թե՞ պարզապես դուրս է գալու: Կան որոշակի պայմանավորվածություններ ռուսական եւ ադրբեջանական կողմերի միջեւ, ինչի վերաբերյալ մենք դեռեւս տեղեկություններ չունենք»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է