Լրահոս 24/7

Ալեն Սիմոնյանի ուղերձը` Անկախության տոնի առթիվ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը:

Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք պետք է այսօր հաղթահարենք: Մենք պետք է շարունակենք պինդ, համախմբված, սկզբունքային և հավատով լցված գնալ առաջ, պահենք, ամրացնենք մեր պետականությունը, մեր անկախությունը, անվտանգությունն ու մեր երեխաներին վերջապես ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք:

Ես վստահ եմ, այո՛, վստահ եմ, որ կկարողանանք, ինչպես բազմիցս ապացուցել ենք, որ երբ միասնական ենք, կարող ենք անել անհավանականը, այժմ նույնպես մենք կհաջողենք:

Մեր հավատով դեպի մեր ուժերը, մեր սկզբունքայնությամբ, մեր միասնականությամբ, մեր սիրով դեպի Հայաստանի Հանրապետություն մենք սա էլ կանցնենք: Սարսափելի հարվածների միջով ենք անցնում վերջին տարիներին, և մեր ժողովուրդը և պետականությունը կանգուն պահում:

Վճարում անմարդկային բարձր գին, ամեն օր մենք միասին նորից ու նորից գնում առաջ, միասին պայքարում մեր երկրի և մեր ժողովրդի համար, մեր ապագայի համար: Արդյոք այն ամենը, ինչ մենք տեսանք այս տարիներին, ու այն, ինչ վերապրում ենք հիմա, չի՞ հուշում մեզ՝ բոլորիս, որ մենք՝ մեզանից յուրաքանչյուրը և բոլորս միասին, պատահականություն չէ:

Այո՛, այս ամենը պատահական չէ և չի կարող լինել. սա մեր՝ բոլորիս, առաքելությունն է: Մենք պետք է միասին, ի հեճուկս բոլոր արհավիրքների, շարունակենք մեր առաքելությունը, այն է՝ ապագա կերտենք մեր հավերժ ժողովրդի, մեր պետության և պետականության համար. ես դա տեսնում եմ, ես դա գիտեմ,ես դրան հավատում եմ:

Ուստի այսօր՝ Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձին, պետք է լինենք պինդ, գիտակից և միասնական, հավատանք հայ մարդուն, հայ մարդու իմաստությանը, հավատանք մեզ և մեր ուժերին:

Վճռական և վստահ միասին գնանք առաջ, հանուն հայ ժողովրդի, հանուն Հայաստանի Հանրապետության և մեր երեխաների, հանուն մեր անկախության և ինքնիշխանության ամրացման: Շնորհավոր անկախությանդ օրը, մեր հավերժակա՛ն Հայաստան:

Փառք մեր նահատակներին, որոնք ընկան, որ մենք ապրենք: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ ձեզանով և հավատում եմ քեզ, իմ իմաստուն Հայ ժողովո՛ւրդ»:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

18 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

19 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

19 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

19 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

20 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

20 hours ago