Տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հեռախոսազրույցը։
Ալիևը ներողություն է խնդրել ու ցավակցել զոհված ռուս խաղաղապահների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԼՂ հարցը։
«Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից և խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուս խաղաղապահների ողբերգական մահվան կապակցությամբ։
Պուտինն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացման և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը»,-ասվում է հաղորդագրությունում։ Պուտինը Ալիևի հետ զրույցում «ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը»։

















