

«Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.
«Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, իրական ողբերգություն է.
Տասնյակ հազար խաղաղ բնակիչներ բռնի տեղահանված են իրենց տներից, բնակավայրերից շուրջ 9 ամիս շրջափակումից հետո և սովամահության պարտադրված լինելով:
Մարդիկ մոլորված վիճակում են, չեն կարողանում գտնել իրենց երեխաներին, ծնողներին, հարազատներին, չգիտեն ողջ են, թե՞ նրանց սպանել են ադրբեջանական զինվորականները: Քաղաքների ու գյուղերի միջև կապերը կտրված են, ճանապարհները չեն գործում:
Արցախի բնակչությունը, լինելով հյուծված, զրկված ողջ ունեցվածքից, տներից, չունենալով կապ, էլեկտրաէներգիա, գազ, ստիպված է գիշերել փողոցներում, նկուղներում կրակոցների տակ:Ադրբեջանական զինված ծառայողները սպանել ու վիրավորում են պատճառել նաև կանանց, երեխաների ու տարեցների: Այսօր վաղ առավոտից Ստեփանակերտում չեն դադարում կրակոցները:
Այս ամենը 9 ամիս շրջափակումից հետո այլ կերպ, քան 120,000 էթնիկ հայերի ցեղասպանություն, հնարավոր էլ չէ նկարագրել: Սա ադրբեջանական իշխանության մտադրված քաղաքականությունն է, հանցավոր արարքների միասնական շղթան»։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…