Բաքուն հանդիպումը դրական է որակել՝ նշելով՝ այն ընթացել է կառուցողական մթնոլորտում։
«Քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման և Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման վերաբերյալ», – ասված է հայտարարությունում։
Ըստ Բաքվի, բավարարվել է Ղարաբաղի հայերի խնդրանքը՝ մարդասիրական օգնություն՝ պարենային ապրանքների և վառելիքի տեսքով։
Ըստ Բաքվի՝ հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

















