X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Մեր Պլան Ա-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության ամենշաբաթյա նիստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին և նշել որ իրավիճակի դրական տեղաշարժի հույսեր կան։

«Ես երեկ իմ եթերում նույնպես խոսեցի այդ մասին։ Ավելի քան 40.000 տեղ նախապատրաստվել է՝ կեցության վայրերի, առողջապահական, սննդի և այլ վայրերի մասին։ Այդ առումով կարող ենք արձանագրել որ մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել։ Սա ըստ էության համաձայնեցված դիրքորոշում է Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ, որ մեր Պլան Ա-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ։

Մենք մեր գործողություններում ամեն ինչ պիտի անենք որ մեր հայրենակիցները առանց վախի, արժանապատիվ ապրեն իրենց տներում», – հավելել է Փաշինյանը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս