

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ ԼՂ-ում հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակին: Նա նշեց` իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը շարունակվում է:
«Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ գործընկերների հետ, այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, որ դրական տեղաշարժի իրադրության որոշակի հույսեր կան:
Ինչ նկատի ունենք, նկատի է առնվում, որ ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ, բայց նաև ուզում եմ հետևյալը ասել. մենք արձանագրում ենք` իրավիճակը դինամիկ և փոփոխական է, այս պահին ունեցած տեղեկությունը կարող է կես ժամից փոխվել, բայց շատ կարևոր է, որ ամեն պահի ունենանք ճշտված տեղեկություն այդ պահի մասին, նաև որոշակի պատկերացումներ դինամիկայի մասին: Որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ, չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ:
Հիմա ես ուղղակի ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետև կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրագործումը էս պահին պետք է մեկնարկի, կմեկնարկի, թե ոչ` չեմ կարող ասել, բայց որ կան որոշակի պայմանավորվածություններ, դա հստակ է»,- ասաց նա:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…