

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Դաշնակցությունը պիտի առերեսվի այն փաստի հետ, որ ԼՂ-ում հենց ՀՅԴ-ական ու մերձակա շրջանակների կողմից ամիսներ շարունակ ամեն կերպ խոչընդոտվում էին ԼՂ-Ադրբեջան ուղիղ բանակցությունները, որոնք խրախուսվում էին Հայաստանի կողմից։
ՀՅԴ-ն պիտի առերեսվի այն փաստի հետ, որ ԼՂ-ում իրենց և մերձակա շրջանակների կողմից իրականացված իշխանափոխությունից հետո իրենք ստանձնել են պատասխանատվություն ԼՂ-ի համար։
ՀՅԴ-ն պիտի առերեսվի այն փաստի հետ, որ Հայաստանի կողմից խրախուսվող բանակցությունները մերժելուց, խոչընդոտելուց հետո իրենց ներկայացուցիչ ԼՂ ԱԺ նախագահը ԼՂ ԱԽ նիստում հավանություն է տվել այն փաստաթղթին, որի դրույթների համար այսօր իրենք մեղադրում են ՀՀ իշխանություններին։
ՀՅԴ-ն պիտի առերեսվի այն փաստի հետ, որ ՀՀ իշխանությունները իրենց կողմից համաձայնեցված փաստաթղթին ծանոթ չեն եղել։
Եվ ՀՅԴ-ն պիտի վերջապես հասկանա, որ իշխանությունը պարզապես նախարարական պորտֆելներ, պատգամավորական մանդատներ ու դրանց միջոցով ՀԷԿ-եր ու հյուրանոցներ կառուցելու միջոց չէ, այլ պատասխանատվություն ու երբ այո ստիպված, այո անհավասար կռվի մեջ, այո ատամները սեղմած վատ պայմաններով փաստաթուղթ ես ընդունում որպես իշխանություն, դրանում ուրիշներին մեղադրել պետք չէ, ուրիշների դեմ միտինգներ անել պետք չէ»։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…