

Սեպտեմբերի 30-ից մեկնարկել են Մ-8 միջպետական նշանակության Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 20կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Աշխատանքներն իրականացվում են «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊ ընկերության կողմից կմ22+400-կմ33+500 հատվածում, որի երկարությունը կազմում է 11,1կմ: Ներկա դրությամբ «ԱԱԲ Պրոեկտ»ՍՊ ընկերությունը կատարում է փոսային նորոգման, հարթեցնող եւ նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Վերոնշյալ ճանապարհի կմ13+500-կմ22+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Լիլիթ-87» ՍՊ ընկերությունը: Նախատեսված է կատարել ճանապարհի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի եւ նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կողնակների լրացման եւ հարթեցման, ջրահեռացման համակարգերի տեղադրման եւ գծանշման աշխատանքներ: Ասֆալտապատման աշխատանքները նախատեսված է ավարտել հոկտեմբերի 20-ին: Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան կմ33+500-կմ40-000 հատվածի նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, սակայն ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կիրականացվեն 2020 թվականին: Աշխատանքների իրականացման ընթացքում տեղադրված են ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովող նշաններ: Անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը եւ հորդորում պահպանել երթեւեկության կանոնները:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…